Վրաստանից 60 օտարերկրացի է արտաքսվել

Մանրամասներ
վրաստան

Այս տարվա հոկտեմբեր ամսին Վրաստանից արտաքսվել է 60 օտարերկրացի։ 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ միգրացիոն վարչությունը, նրանք Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Թուրքմենստանի, Բանգլադեշի, Լիբանանի, Իրաքի, Նիգերիայի, Հորդանանի, Ալժիրի, Եգիպտոսի և Գանայի քաղաքացիներ են։ 

Գերատեսչությունից հայտնել են, որ ձերբակալվածներից ոմանք ինքնակամ լքել են Վրաստանը, իսկ մյուսները բռնի կերպով վտարվել են երկրից։