Ակնկալվում է, որ այս գիշեր երկնքից աստղեր իջնեն, ինշա Ալլահ, եթե ծրագրերում փոփոխություններ չլինեն։ Այս մասին գրում են իրանական տելեգրամ ալիքները։
Հաղորդագրությունների համաձայն՝ Իրանի ռազմաօդային ուժերը, ներառյալ մարտական Սու-24-երը, ամենայն հավանականությամբ կմասնակցեն «Ճշմարիտ խոստում-3» գործողությանը: Այս ինքնաթիռներն ունեն կարևոր առավելություններ՝ թռիչքի երկար հեռահարություն և բարձր մարտական ծանրաբեռնվածություն՝ գերազանցելով անգամ F-15-ի հնարավորությունները։
Սու-24-ը կարող է թռչել չափազանց ցածր բարձրության վրա՝ խուսափելով ռադարներից և ի վիճակի են օդում միմյանց վերալիցքավորել, ինչն ապահովում է մարտավարական զգալի առավելություն։
Հիշեցնենք, որ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդն այսօր որոշել է Իսրայելին ռազմական պատասխան տալ հոկտեմբերի 26-ին Իրանի վրա հարձակման համար։ IRNA գործակալության փոխանցմամբ, Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին այսօր նույնպես հայտարարել է, որ Թել Ավիվը և Վաշինգտոնը անպայման պատասխան կստանան Իրանի և դիմադրության ճակատի դեմ իրենց գործողությունների համար։
0Comments