Հունիսի 3-ին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը կմասնակցեն առնվազն 20 պետության ղեկավար և 45 նախարար։
Սպասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ ալ Թանիի և այլոց մասնակցությունը։
Արարողությանը մասնակցելու համար Թուրքիա կժամանի նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Ռուսաստանը արարողությանը կներկայացնի ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
0Comments