Պուտինը վստահու՞մ է Շոյգուին, թե՞ կպատժի նրան. Ինչ է կատարվում Կրեմլում

Մանրամասներ

Նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ իրեն հայտնի  չէ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի նկատմամբ Վլադիմիր Պուտինի վստահության հարցում փոփոխությունների մասին։

Ինչպես հաղորդում է ТАСС-ը՝ Պեսկովը նաև ընդգծել է, որ Պաշտպանության նախարարությունում կադրային փոփոխությունները նախագահի լիազորությունների մեջ է մտնում, և հազիվ, թե այդ հարցը քննարկված լինի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և «Վագներ» ՄՌԿ-ի միջև ապստամբության կարգավորման հարցի բանակցությունների ընթացքում:

Նշենք, որ հունիսի 23-ին Պրիգոժինի կողմից ապստամբություն հայտարարելուց ի վեր Շոյգուն որևէ հրապարակային հայտարարություն չի արել։

Հիշեցնենք, որ ՄՌԿ «Վագների» ապստամբությունը փաստացի սկիզբ էր առել դրա ղեկավարի մեղադրանքներից հետո Շոյգուի հասցեին: Պրիգոժինը նշել էր, որ Պնախարար Շոյգուն և Գլխավոր Շտաբի պետը խաբում են նախագահին, ռազմաճակատը քաոսի մեջ է, իսկ ուկրաինացիները առաջ են գալիս: