Ադրբեջանը Հայաստանից գործնական քայլեր է ակնկալում Հայաստանի Սահմանադրության մեջ և մի շարք իրավական ակտերում առկա տարածքային պահանջների վերացման ուղղությամբ։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Ադրբեջանական հասարակությունը գիտի, որ խաղաղության պայմանագրի տեքստից բացի, կա ևս մեկ լուրջ և բաց խնդիր. խոսքը մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջների մասին է՝ ամրագրված Հայաստանի Սահմանադրությամբ և այլ կարգավորումներով։ Մենք խաղասեր հայտարարություններ ու ուղերձներ ենք լսում, բայց գործնական գործողությունների ակնհայտ բացակայություն ենք տեսնում»,- ասել է Բայրամովը:
Բաքուն բազմիցս հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական խոչընդոտը Հայաստանի Սահմանադրության տեքստում առկա տարածքային պահանջներն են Ադրբեջանին: Մինչդեռ Երևանը հակադարձում է՝ նշելով, որ ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում հարևան երկրի նկատմամբ։
0Comments