«Որևէ «Խաղաղության պայմանագիր» չի կարող նշանակել, որ պետք է հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբից»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Միասին» հասարակական-քաղաքական շարժման անդամ, Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը՝ նշելով, «Եթե Մինսկի խումբը լուծարվի, բոլորս կդառնանք հանցագործ»։
Նշենք, որ «Միասին» շարժումը ակցիա է իրականցնում կառավարության շենքի դիմաց, նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանից դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ հայ ռազմաքաղաքական գերիների նկատմամբ Բաքվում սկսվող դատավարությունը չեղարկելու և նրանց ազատ արձակելու պահանջով։
«Ալիևը Լեռնային Ղարաբաղի առաջնորդներին անվանում է «ահաբեկիչներ»։ Ստացվում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները բանակցել են ահաբեկիչների հետ։ Եթե այդպես է, ուրեմն ահաբեկիչ է եղել նաև Հեյդար Ալիևը, ով 1994 թվականին Բիշքեկյան հրադադարը ստորագրեց «ահաբեկիչների» հետ», - ասաց Արամ Սարգսյանը։
0Comments