ՀԱՄԱՍ-ն սպառնացել է ոչնչացնել Թել Ավիվի կենտրոնը

Մանրամասներ
4

Բեյրութի կենտրոնի վրա իսրայելական հարձակումներին լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման պատասխանը կլինեն Թել Ավիվի կենտրոնի վրա հարձակումները։ Այս մասին հայտարարել է շարժման գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը։

«Թշնամի Իսրայելը հարվածել է մայրաքաղաքին... Իսրայելը հարվածներ է հասցրել և սպանություններ իրականացրել մայրաքաղաք Բեյրութի սրտին և, հետևաբար, նա պետք է ակնկալի, որ պատասխանը կլինի Թել Ավիվի կենտրոնում: Մենք չենք կարող թողնել մայրաքաղաքը թշնամու հավածների տարափի տակ: Իսրայելը պետք է վճարի դրա համար, և դրա գինը կլինի Թել Ավիվի կենտրոնը, հուսով եմ, որ թշնամին դա կհասկանա»,- ասել է Քասեմը։