Նոյեմբերի 18-ին լիբանանյան «Հեզբոլլահի» զինյալները հրթիռային հարվածներ են հասցրել Իսրայելին։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։
Նրանք գնդակոծել են Իսրայելը՝ օրվա ընթացքում ընդհանուր առմամբ արձակելով ավելի քան 100 հրթիռ։
Հյուսիսային Իսրայելը, որը հարևան է Լիբանանին, կրակի տակ է հայտնվել:
Հրթիռների մի մասն ընկել է բաց տարածքներում: Դրանք որսացել են Իսրայելի հակաօդային պաշտպանության միջոցները։
Շֆարամ քաղաքում մոտ 50 տարեկան մի կին է մահացել։ Նա գտնվել է եռահարկ շենքում, որը խոցվել է հրթիռից և շենքի ներսում «թակարդում» է մնացել: Փրկարարները նրան դուրս են բերել փլատակների տակից, սակայն նա ավելի ուշ մահացել է։
12 մարդ վիրավորվել է։ Նրանցից շատերը վնասվածքներ են ստացել ջարդված ապակիներից։
0Comments