Հունվարի 12-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Իջևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ժամը 14.10-ի սահմաններում շտապօգնության խումբը դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխել Ազատամուտի բնակիչ 47-ամյա Էդիկ Ս-ին: Ժամը 14․30-ի սահմաններում հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է:
Ավելի ուշ պարզվել է, որ կատարվածը դանակահարություն չէր. ախտորոշվել է «աջ ազդրի հրազենային մեծ վերք»:
Մահացածի 50-ամյա համագյուղացին խոստովանել է, որ կեսօրին ցանկացել է լիցքաթափել Էդիկ Ս-ին պատկանող, ապօրինի պահվող որսորդական հրացանը, ինչի ժամանակ պատահաբար ձեռքը դիպել է ձգանին և գնդակը դիպել է նրա աջ ոտքին։
50-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել է Տավուշի մարզային քննչական վարչություն:
0Comments