Գյուրջյան փողոցի նոր կառուցվող շենքի հորանում հայտնաբերվել է օտարերկրացու դի

Մանրամասներ
պատահար

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժնում և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյուրջյան փողոցի թիվ 6/6 հասցեում նոր կառուցվող էլիտար շենքի 12-րդ հարկից աշխատակիցն ընկել է հորանը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դին փրկարարները հատուկ ճոպաններով դուրս են բերել և պատգարակով մոտեցրել դիատարին։

Տեղում պարեկներն ու ոստիկանները պարզել են որ մահացածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի էր, ով աշխատում էր նշված շինարարությունում՝ որպես բանվոր։