«Արաբկիր» ԲԿ-ում 14 տարեկան երեխա է մահացել. նա մեծ քանակի դեղեր էր ընդունել

Մանրամասներ
Արաբկիր ԲԿ հիվանդանոց

«Արաբկիր» բժշկական կենտրոնում 14 տարեկան երեխա է մահացել, որը տանը մեծ քանակի դեղեր էր ընդունել։ Տեղեկությունը հայտնում է բուժհաստատության մամուլի ծառայությունը։

«14 տարեկան երեխան տանը մեծ քանակի դեղեր է ընդունել և սուր թունավորումով տեղափոխվել Ալավերդիի հիվանդանոց։ Այնտեղից սուր երիկամային անբավարարության պատճառով մեկ օր անց տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական համալիր»,- ասված է հաղորդագրությունում։

«Արաբկիրում» ախտորոշվել է բազմաօրգանային սուր անբավարարություն, և բժիշկների ջանքերը, ցավոք, արդյունք չեն տվել։

Ըստ ԶԼՄ–ների` մահացած երեխան տղա է։ Նա տարբեր տեսակի 25 դեղահաբ է խմել, Ալավերդու հիվանդանոցից «Արաբկիր» ԲԿ է տեղափոխվել դեկտեմբերի 4-ին, մահացել է երեկ` դեկտեմբերի 8-ին։