Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն, նրա այցը կարող է կայանալ շուտով։
Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Ռուսաստանի արտգործնախարարը հայտնել է, որ հայ գործընկերն ընդունել է հրավերը։
«Արարատ Միրզոյանը հրավիրվել է ՌԴ, նա հրավերն ընդունել է։
Մենք սպասում ենք նրան։ Հուսով եմ, որ այցը տեղի կունենա շուտով»,- ասել է Լավրովը։
0Comments