Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը և շատ սիրել այն: Այս մասին իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանը, ըստ որի, «լավ ապրել՝ նշանակում է շատ աշխատել, շատ վաստակել, շատ ծախսել»:
«Լավ ապրել, նշանակում է կարողանալ դաստիարակել ազգային արժեքներով ու քրիստոնեական բարոյականությամբ ապրող ընտանիք և գիտակից հասարակություն:
Լավ ապրել՝ նշանակում է ունենալ մարդկային արժանապատվություն, հարգանք և պատիվ:
Մնացյալը՝ որկրամոլության, նյութապաշտության ու էգոիզմի դրսևորման տարբեր եղանակներն են»,- նշել է Զաքարյանը:
0Comments