Ֆինանսների նախկին նախարարը նկարագրել է ռիսկերը Հայաստանի համար՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում

Մանրամասներ
արամյան

ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում իրավական իմաստով Ռուսաստանը կաշկանդված չի լինի, որպեսզի բարձրացնի գազի գինը՝ արտահանման մաքսատուրք կիրառելով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

Նա նաեւ զգուշացրել է, որ Ռուսաստանն այս դեպքում կարող է ավելի խիստ մաքսային եւ ֆիտոսանիտարական հսկողություն կիրառել ՌԴ ներմուծվող հայկական ապրանքների նկատմամբ։

«Բացի այդ, այսօր Ռուսաստանում համեմատաբար անկաշկանդ են վերաբերվում ԵԱՏՄ-ից եկած աշխատուժին, բայց եթե Հայաստանը դուրս գա այս միությունից, ՌԴ աշխատաշուկան ևս կսահմանափակվի մեր արտագնա աշխատանքի մեկնողների համար»,- ավելացրել է Արամյանը։