Հանրաքվեն Խերսոնի մարզում կանցկացվի սեպտեմբերի 23-ից 27-ը

Մանրամասներ

1

Խերսոնի երկրամասի՝ Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվեն կանցկացվի սեպտեմբերի 23-ից 27-ը, հայտարարել է շրջանային վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոն։

Սալդոն ընդգծել է, որ հրամանագիր է ստորագրել Խերսոնի երկրամասը որպես մեկ պետության լիարժեք սուբյեկտ Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու մասին հանրաքվեի վերաբերյալ։

«Հայտնում եմ, որ, հրամանագրի համաձայն, հանրաքվեն կանցկացվի 2022 թ. սեպտեմբերի 23-ից 27-ը։ Հրամանագիրը սահմանում է Խերսոնի երկրամասի տարածքում քվեարկության կազմակերպման եւ հանրաքվեի անցկացման կարգը, ինչպես նաեւ վարչական եւ քրեական պատասխանատվություն է սահմանում այդ կանոնների խախտման համար»,- հայտնել է Սալդոն իր Telegram ալիքում։