ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Տերնի և Նեսկուչնոյե բնակավայրերը

Մանրամասներ
ռուսական զորք

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Տերնի և Նեսկուչնոյե բնակավայրերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

««Արևմուտք» զորախմբավորման ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել Է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Տերնի բնակավայրը», - ասվում է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ամփոփագրում:

Ըստ ՊՆ–ի` «Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումներն էլ շարունակել են առաջխաղացումը դեպի հակառակորդի պաշտպանության խորքեր և ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նեսկուչնոյե բնակավայրը: