Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել է ավելի քանի երկու ամիս առաջ. ԱԳՆ

Մանրամասներ
Արարատ Միրզոյան

Ռուսաստան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այց նախատեսվում է։ Այն պլանավորվել է ավելի քան 2 ամիս առաջ: Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստան, և նրա այցը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում։

«Մեր երկխոսությունը Հայաստանի հետ շարունակվում է։ Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նա ընդունել է հրավերը, մենք սպասում ենք նրան։ Հուսով եմ՝ այցը շուտով կկայանա», - ընդգծել էր Լավրովը։