Պուտինը պատրաստ է Զելենսկու հետ բանակցություններ վարել. Կրեմլ

Մանրամասներ
ռդ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է անհրաժեշտության դեպքում մասնակցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա լրագրողներին հիշեցրել է, որ Պուտինը բազմիցս հայտարարել է Ուկրաինայի ներկայիս ղեկավարի հետ բանակցելու պատրաստակամության մասին։

«Միևնույն ժամանակ, համաձայնագրերի իրավական արձանագրումը ենթակա է լուրջ քննարկման՝ հաշվի առնելով այն իրողությունը, որը խոսում է անձամբ Զելենսկու լեգիտիմությունը վիճարկելու հնարավորության մասին։ Պուտինն այս մասին բազմիցս հայտարարություններ է արել»,- ասել է Պեսկովը։