Լավրովն ու Ուշակովը Պուտինի հանձնարարությամբ մեկնում են Էր Ռիադ. Ռուբիոն արդեն Սաուդյան Արաբիայում է

Մանրամասներ
ռդ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ կմեկնեն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադ՝ բանակցություններ վարելու ԱՄՆ ներկայացուցիչների: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ ՌԴ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպումն Էր Ռիադում հիմնականում նվիրված կլինի երկու երկրների միջև հարաբերությունների վերականգնմանը:

Պեսկովը հավելել է, որ Սաուդյան Արաբիան ընտրվել է որպես բանակցությունների վայր, քանի որ այն հարմար է և՛ ռուսական, և՛ ամերիկյան կողմերին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն արդեն ժամանել է Սաուդյան Արաբիա: Ենթադրվում է, որ պետքարտուղարը կգլխավորի ԱՄՆ բանակցային թիմը: