Կիրակի օրը Բեյրութի խիտ բնակեցված շրջանում գտնվող շենքի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի ղեկավար Մոհամմադ Աֆիֆը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով լիբանանյան անվտանգության ծառայության երկու աղբյուրի:
Գործակալության տվյալներով, Իսրայելի բանակը հրաժարվել է մեկնաբանություն տալ Reuters-ի հարցին։
Հաղորդվում է, որ հարվածը հասցվել է Ռաս ալ Նաբաա շրջանին, որտեղ իսրայելական ռմբակոծությունների պատճառով Բեյրութի հարավային արվարձաններից բազմաթիվ մարդիկ էին ապաստան գտել:
Անվտանգության աղբյուրները հայտնել են, որ արկն ընկել է այն շենքի վրա, որտեղ գտնվում են «Բաաս» կուսակցության գրասենյակները, իսկ Լիբանանում կուսակցության ղեկավար Ալի Հիջազին լիբանանյան Al-Jadeed հեռուստաընկերությանը հայտնել է, որ Աֆիֆը գտնվում էր շենքում:
Իր հերթին, Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հարվածի հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը վիրավորվել են։
0Comments