Ե՞րբ տեղի կունենան անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ ԱԺ լսումները

Մանրամասներ
4

44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ խորհրդարանական լսումները, նախնական պայմանավորվածությամբ, տեղի կունենան հունվարի 29-ին կամ 30-ին: Այս մասին այսօր` հունվարի 13-ին, News.am-ի հետ զրույցում հայտնեց անհետ կորած զինծառայող Համազասպ Պողոսյանի հայրը` Հովհաննես Պողոսյանը:

Նշենք, որ անհետ կորածների ծնողները դեկտեմբերի 27-ին փակել են Բաղրամյան պողոտան: Նրանք հանդիպում են պահանջում ԱԺ ղեկավարության հետ, մասնավորապես, 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ, քանի որ իրենք այդ գործով տուժողների իրավահաջորդներն են եւ շատ հարցերի պատասխաններ են ուզում ստանալ: Ավելի ուշ նրանց հանդիպել էր Ալեն Սիմոնյանը եւ ասել, որ Անդրանիկ Քոչարյանը եւս կհանդիպի նրանց:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը  նաեւ հայտարարել է, որ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ, անհետ կորածների հարազատների հետ Ազգային ժողովում: Նրա փոխանցմամբ՝ կհրավիրվեն համապատասխան գերատեսչություններից իրավասու պաշտոնյաներ, և անհետ կորածների հարազատներին հուզող հարցերը կդառնան քննարկման առարկան։