Չենք համագործակցելու Քոչարյան-Սարգսյան առանցքի շուրջ հավաքված ուժերի հետ. Հովիկ Աղազարյան

Մանրամասներ
Հովիկ Աղազարյան

ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է, որ իր և Հակոբ Ասլանյանի հիմնած կուսակցության՝ ՄԱՍԿ-ի հիմնական դրույթներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է լինելու.

«Մեր ծրագրային հիմնական դրույթներից մեկն այն է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, Հաշվեքննիչ պալատում, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում ընդդիմության ներկայությունը լինի որոշիչ:

Հաջորդ առանցքային հարցը Սփյուռքի հետ հարաբերություններն են: Առաջարկում ենք երկպալատանի խորհրդարանական համակարգ: Առաջին պալատն այսօրվա ԱԺ-ն է, երկրորդ պալատը ձևավորվում է աշխարհի հայությունից՝ ներկայացուցիչներով, որպեսզի նրանք էլ մաս կազմեն պետությանը»:

Խոսելով ՄԱՍԿ-ի՝ տարբեր ուժերի հետ հնարավոր համագործակցության մասին, Աղազարյանը նշել է. «Մենք վստահաբար չենք համագործակցելու Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան առանցքի շուրջ հավաքված ուժերի հետ»: