Ինչ-որ մի պահից սկսած Հայաստանի ղեկավարությունը և մասնավորապես Նիկոլ Փաշինյանը շատ հստակ արձանագրել է, որ իրենից ոչ մի բան այլևս կախված չէ, ամեն ինչ որոշվում է անկախ իրենց կամքից, իրենց գոյությունից, և իրենք թուլանում, հաճույք են ստանում, ամեն ինչ թողած է ինքնահոսի առհասարակ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քատեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
«Այսինքն, այստեղ զուտ քարոզչական ինչ-որ հնարքի մասին չէ խոսքը, թեպետ դա էլ կա: Հիմքում դրված է, այսպես ասենք, այն զգացողությունը, որ իրենցից վաղուց արդեն ոչ մի բան կախված չէ, և իրենք պետք է ինչ-որ բանով զբաղվեն, օրը անցկացնեն: Բայց որպեսզի դա քողարկեն, ինչ-որ մի բանով փորձում են նաև երկրի օրակարգը լցնել: Մի քիչ դժվար է նույնիսկ շատ դեպքերում դա անվանել քաղաքական օրակարգը, որովհետև 99,99% դեպքերում այն ինչ մատուցվում է ինչ որ լայվերով, գրառումներով, քաղաքական բովանդակություն չի կրում, դրանք ավելի շատ սերիալային, ստենդափային բնույթի բաներ են: Վերջերս էլ անկեղծ ասացին, որ փոդքաստ են անելու: Ուղղակի մարդիկ թուլացել են և հաճույք են փորձում ստանալ կյանքից կամ այն հատվածից, որը դեռ մնացել է իրենց, երբ իրենք իշխանության գլուխ են»,-ասաց նա:
Քախտեխնոլոգի խոսքով Փաշինյանն ու իշխող վերնախավը շատ լավ հասկանում են, թե ինչ իրավիճակ է, ինչ սպառնալիքներ կան. «Ավելին, ես համոզված եմ, որ ուղիղ կապ էլ կա հակառակորդ երկրի ներկայացուցիչների հետ, և այն, ինչը հրապարակային է ասվում, մինչ այդ մի քանի անգամ իրենց ասվում է և ուղղակի կապով, և միջնորդված: Իրենք ամեն բան հասկանում են, որ որևէ բան չեն կարող անել: Իրենց թվացյալ և ոչ թվացյալ ոչ ադեկվատությունը պայմանավորված է նրանով, որ իրենք ելքեր չեն տեսնում, որովհետև խճճվել են, խոսք են տվել շատ-շատերին, բոլոր կողմերին»,- ընդգծեց Վիգեն Հակոբյանը:
0Comments