Ֆրանսիան Կիևին նոր կործանիչներ կմատակարարի. Ֆրանսիայի ՊՆ

Մանրամասներ
մկրոն

Ֆրանսիան 2025 թվականի առաջին եռամսյակում Կիևին Mirage 2000 կործանիչներ կմատակարարի՝ հագեցած նոր «օդ-երկիր» զինատեսակներով: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն X-ի իր միկրոբլոգում։

«Mirage 2000 կործանիչների մատակարարումն Ուկրաինա նախատեսվում է 2025 թվականի առաջին եռամսյակում: Դրանք կհամալրվեն «օդ-ցամաք» նոր զինատեսակներով և էլեկտրոնային պատերազմի պաշտպանության համակարգերով։ Ուկրաինացի օդաչուների և մեխանիկների վերապատրաստումը շարունակվում է»,-գրել է Լըկորնյուն։