Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը համատեղ հայտարարություն են տարածել Վրաստանու քաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է eadaily.com–ը։
«Քանի դեռ Վրաստանը չի փոխել իր ներկայիս կուրսը և ջանքեր չի ցուցաբերել շոշափելի բարեփոխումների առումով, մասնավորապես՝ հետ կանչելով վերջերս ընդունված օրենսդրությունը, որը հակասում է եվրոպական արժեքներին և սկզբունքներին, մենք չենք կարողանա աջակցել ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկին»,– հայտարարել են նրանք։
Նաև այսօր՝ նոյեմբերի 7-ին, ԵՄ 9 երկրների խորհրդարանական հանձնաժողովները հայտարարություն են տարածել՝ կոչ անելով միջազգային հետաքննություն անցկացնել Վրաստանում ընտրությունների վերաբերյալ և պատժամիջոցներ սահմանել քաղաքական գործիչների և պաշտոնյաների դեմ, ովքեր պատասխանատու են ենթադրյալ կեղծիքների համար:
0Comments