ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Radio Aurora-ի եթերում խոսել է իր և մի քանի այլ պատգամավորների նոր օրենսդրական նախաձեռնության մասին, որով վարորդներին տրվող 9 բալի փոխարեն առաջարկում են տրամադրել 13 բալ։
«Առաջարկվող փոփոխությունների շրջանակում լինելու են նաև խստացումներ, և հարբած կամ հանդիպակաց գոտով մեքենա վարող վարորդներից ավելի շատ բալեր կհանվեն»,-գրել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։
0Comments