«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր փակ հանդիպում կունենա ԱԺ ՔՊ խմբակցության հետ, որի ժամանակ քննարկելու են առողջապահական համապարփակ ապահովագրության փաթեթը։ Հանդիպման նախաձեռնությունը նախարարինն է:
Բանն այն է, որ անգամ ՔՊ-ի ներսում միանշանակ չեն վերաբերվում այս գործընթացին, մասնավորապես ապահովագրական ֆոնդերի տնօրինումը մասնավորին, թե պետությանը հանձնելու հարցում կան տարաձայնություններ: Այս եւ այլ պատճառներով համակարգի ներդրումը հետաձգվում է, թեպետ, ըստ հայտարարվածի, այն արդեն պետք է ներդրված լիներ եւ կիրառվեր»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
0Comments