Ադրբեջանից կամ այլ երկրներից Հայաստանի տարածքով տարվող ցանկացած բեռ, այսպես թե այնպես, պետք է վերահսկվի։ Այսօր ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Եղոյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ադրբեջանական բեռները պետք է ստուգվեն։
«Հայաստանի տարածքով տեղափոխվող ցանկացած բեռ պետք է որոշակի ընթացակարգ անցնի, չասենք ստուգում, բայց վերահսկողություն պետք է լինի։ Հայաստանի Հանրապետությունը պետք է իմանա, թե ինչ են տեղափոխում իր տարածքով»,- ասաց Եղոյանը։
Պատասխանելով լրագրողի ճշգրտող հարցին, թե արդյոք Հայաստանում ՀՀ մաքսային ծառայողնե՞րն են ստուգում կամ վերահսկողությունն իրականացնելու, Եղոյանն ասաց՝ տարբեր երկրներում տարբեր ծառայություններ են այդ գործառույթներն իրականացնելու։
«Ես չեմ կարող ասել՝ տարիներ հետո սահմանապաս ծառայությունը, մաքսայինը, թե ԱԱԾ-ն կստուգի։ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը պետք է հավաստիորեն տեղեկացված լինի, թե ինչ է իր պետության տարածքով անցնում»,- շեշտեց պատգամավորը։
Նա հավաստիացրեց՝ ՀՀ տարածքով չի կարող անցնել մի բեռ, որի բովանդակության մասին ՀՀ իրավասու մարմինը չի իմանա, մնացյալ տեխնիկական հարցերը դեռ քննարկվում են։
0Comments