«Իրավունք» թերթը գրում է. «Օրերս Նիկոլը որոշել է նորից ավտոբուսներով զբաղվել: Գնացել է կանգառ. «Մարդիկ այդքան բողոքում են տրանսպորտից, ես գնում եմ կանգառներ, ուզում եմ հասկանալ` մարդ ինչի միջոցով է անցնում...»: Այնուհետեւ նա մեծ ոգեւորությամբ պատմում է. «Այսօր առավոտյան մի որոշ ժամանակ կանգառում կանգնել եմ, ավտոբուսների այդպիսի մեծ հոսք մեկ էլ տեսել եմ Խորհրդային ժամանակներում»,- ոգեւորությամբ պատմում է Նիկոլը:
Այսինքն` նույնիսկ նա, կամա թե ակամա, հաստատում է, Խորհրդային ժամանակներից ավելի լավ «անկախ» Հայաստանում երբեք չի եղել: Բա այդ դեպքում ա՛յ Նիկոլ, ինչո՞ւ ես Հայաստանը քարշ տալիս ոչ թե դեպի Միութենական պետություն, այլ քո սիրելի Եվրոպա:
Այնուհետեւ Նիկոլը զարմանում է, թե, թեեւ «խորհրդային ժամանակների» նման շատ ավտոբուսներ են գալիս, սակայն մի մասը դատարկ է: Բայց ի՞նչ կա զարմանալու: Խորհրդային Հայաստանի համեմատ «անկախ» Հայաստանի բնակչությունը կիսով չափ պակասել է: Ամեն տարի Նիկոլի Հայաստանից շուրջ 50 հազար հայ է փախնում: Դրա համար էլ ավտոբուսները դատարկ են:
«Ավտոբուս է, որ գալիս է, գալիս ու գալիս է»,- հռճվում է Նիկոլը: Այստեղ տեղին է հիշել ժողովրդկան ասացվածքը. «Դու ես ապուշ, թե՞ մեզ ես ապուշի տեղ դնում»: Բա պարզ չի, որ Նիկոլը, երբ կանգառ է գնում իր հետ այդտեղ է գնում ոչ միայն ամբողջ ԱԱԾ-ն, ՆԳՆ-ն, այլեւ ամբողջ կառավարությունն ու քաղաքապետարանը: Ու այդ «ավտբուսը` ավտոբուսի հետեւից» հիմա Նիկոլի համար են սարքում, թե՞ Նիկոլն է ժողովրդի համար սարքում, արդեն էական չէ:
Էականն այն է, որ մարդիկ կանգառներում կես ժամ 40 րոպե ավտոբուս են սպասում: Կանգառները կարգավորված չեն, հայտնի չէ ավտոբուսների ժամանման գրաֆիկը: Ի տարբերություն խորհրդային երանելի ժամանակների կանգառում գրված չէ անգամ ավտոբուսների աշխատանքի գրաֆիկը: Այնպես որ, գեղից քաղաք եկած Համբոն թող շատ չհռճվի: Այսպիսի հասարակական տրանսպորտի համակարգ ունենալը 21-րդ դարում խայտառակություն է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
0Comments