![ա](/sites/default/files/inline-images/%D5%B8%D6%82%D5%AF%D6%80%D5%A1%D5%AB%D5%B6%D5%A1%20%D5%AC%D5%BE%D5%B8%D5%BE-.jpg)
Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյը հայտարարել է, որ քաղաքում նախատեսվում է անվանափոխել ռուս գործիչների անուններով փողոցները։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Նա տեղեկացրել է, որ իր հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որը պրոֆեսորների, գիտնականների հետ վերլուծում է բոլոր փողոցների անունները, «որոնք պետք է շտկվեն»:
«Մենք ավանդույթ ունենք մայիսին՝ քաղաքի օրը, նոր անուններ տալ կամ վերանվանել: Այս աշխատանքային խումբը կավարտի իր աշխատանքը մինչև մայիս, և մենք որոշում կկայացնենք»,- հայտնել է Սադովոյը:
Ավելի վաղ Իվանո-Ֆրանկովսկում անվանափոխվել էին ռուս գրողների, կոմպոզիտորների և գիտնականների անունով ավելի քան 20 փողոց։
0Comments