Մեր օրհներգը տանում է խեղճության, այն պետք է ամբողջությամբ փոխվի. Հակոբ Ասլանյան

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Հայաստանի օրհներգի փոփոխության հարցը նոր չէ, որ քննարկվում է. ես դեռեւս 2 տարի առաջ ասել եմ, որ ես որպես հայ, չեմ ուզում այդ օրհներգը լսել, որովհետեւ այն մարդուն տանում է դեպի խեղճություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահի եւ եւս երկու ՔՊ-ական պատգամավորների նախաձեռնությունը, որով առաջարկվում է օրգներգի վերջին քառատողը դարձնել երկրորդ:

«Մի անգամ մի երաժշտագետ էր ելույթ ունենում, որի ելույթն ինձ շատ դուր եկավ, երբ բացատրում էր, որ օրհներգի մեջ ինչքան կարեւոր է, որ գնալով շեշտադրումը բարձրանա, հզորանա, որ մարդուն իմպուլս տա: Իսկ մեր օրհներգը գնալով իջնում է: Ես երաժշտագետ չեմ, բայց լսելով այդ քննարկումները, որոնք երաժշտության մեծ գիտակներ են, ես հասկացա, թե ինչու է  մեր օրհներգը այդքան խղճուկ: Ես որպես քաղաքացի, ասում էի, որ մեր օրհներգը պետք է նմանվի անշլագի, որ մարդուն ոգեւորի»,-ասաց Հակոբ Ասլանյանը:

Նա բարելավում համարեց օրհներգի քառատողերի տեղափոխությունը, սակայն ինքն անձամբ դեմ է այս օրհներգին առհասարակ. «Եթե անձամբ խոսքն իմ մասին է, ես կողմ եմ օրհներգի ամբողջությամբ փոփոխմանը, պետք է փոխվի եւ երաժշտությունը, եւ խոսքերը: Մենք պետք է ունենանք անշլագային, մրսելյեզի նման մի բան»,- ընդգծեց ՔՊ-ական պատգամավորը:

Նշենք, որներկայացված նախագծով առաջրկվում է «Բայց երանի, ով յուր ազգի ազատության կզոհվի» բառերով ավարտվող քառատողը դարձներ երկրորդ, իսկ օրհներգն ավարտվի հետեւյալ տողերով. «Թող միշտ պանծա Հայաստան»: