Այ սա է ծիծաղը․ Բայց սա երկար չի տևելու․ Բագրատ Սրբազան

Մանրամասները՝ տեսանյութում
նիկոլ բագրատ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտնել էր, որ արագաչափերի հարցը ճիշտ կլինի լուծել հանրաքվեի միջոցով:

Արձագանքելով՝ Բագրատ Սրբազանն ասել է․

«Աշխարհաքաղաքական թոհուբոհի մեջ, երբ աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհայինի շեմին, երբ Արցախը հանձնելու միանձնյա որոշում է կայացրել, հազարավոր զոհերի պատճառ դարձել, քայքայել պետական համակարգը, ինստիտուտները, հանկարծ արագաչափերի առումով համաժողովրդական հանրաքվեի մասին է խոսում։

Այ սա է ծիծաղը, զավեշտը, մենք բոլորս հայտնվել ենք այս զավեշտի մեջ։ Բայց սա երկար չի տևելու, սուտը երկար կյանք չունի»։