Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Անալենա Բարբոքը և նրա ամուսինը 17 տարվա ամուսնությունից հետո հայտարարել են ամուսնալուծության մասին։ Այս մասին հայտնում է Bild-ը՝ վկայակոչելով նախկին ամուսինների հայտարարությունը։
«Բեռլինում վաղուց լուրեր էին պտտվում նրանց բաժանման մասին: Այժմ արտգործնախարար Անալենա Բարբոքը և նրա ամուսինը հաստատում են՝ 17 տարվա ամուսնությունից հետո նրանց սերն ավարտվել է»,- գրում է Bild-ը:
Զույգը նշել է, որ իրենք նոր հարաբերությունների մեջ չեն մտել և շարունակում են միասին ապրել Պոտսդամում՝ հանուն իրենց երկու դուստրերի, ովքեր ինը և 13 տարեկան են։
0Comments