Ուկրաինայի բնակչությունը պատերազմի սկզբից կրճատվել է 10 մլն մարդով. ՄԱԿ

Մանրամասներ
ուկրաինա

Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո երկրի բնակչությունը կրճատվել է 10 մլն մարդով կամ մեկ քառորդով, վկայում են ՄԱԿ տվյալները։

Դա տեղի է ունեցել փախստականների արտահոսքի, ծնելիության անկման եւ պատերազմում մարդկանց զոհվելու պատճառով։

ՄԱԿ Արեւելյան Եվրոպայի ազգաբնակչության ֆոնդի ղեկավար Ֆլորենս Բաուերն ասել է, որ 2022թ. փետրվարին ռուսական ներխուժումը վատթարացրել է այդ բարդ ժողովրդագրական իրավիճակը։

«Ծնելիությունը կտրուկ նվազել է եւ ներկայում կազմում է մոտ մեկ երեխա մի կնոջ հաշվով, ինչը ամենացածր ցուցանիշներից է աշխարհում»,- ասել է նա։

ՄԱԿ ներկայացուցչի խոսքով՝ պատերազմի ազդեցությունն իրենց վրա անհապաղ զգացել են այն մարզերը, որոնք գրեթե ամայացել են, գյուղերը, որոնցում միայն ծերերն են մնացել։

Ուկրաինայում բնակչության կրճատման ամենամեծ բաժինը կազմում են փախստականները՝ 6,7 մլն ուկրաինացի ապրում է արտասահմանում, հիմնականում Եվրոպայում։ Մարդկանց պատերազմում զոհվելը նույնպես ազդել է ժողովրդագրական իրավիճակի վրա։