
Ռազմական և ազգային անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը, «Առաջին լրատվականի» եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի` դեկտեմբերի 16-ի հանդիպմանը․ «Չեմ կարծում, որ բրիտանական հետախուզական ծառայության ղեկավարի այցը կապված է Կաշենի հանքի հետ, որովհետև հանքերի խնդիրը շատ չնչին գործոն է:
Մտածել, որ հանքի խնդիրը կարող է դառնալ տարածաշրջանային․․․ բրիտանական հետախուզության պետի այցը ավելի շատ ռեգիոնալ էր, հանքի շուրջ շահարկումները տեղին չեն:
Այցը Հայաստան պետք է դիտարկել ոչ թե փոքր, այլ մեծ պրոցեսների մեջ:
Այս կապակցությամբ հույս ունեմ, որ ի վերջո կսկսվեն կառուցվել հայկական հետախուզական ծառայությունները»,- ասել է Արզումանյանը։
0Comments