Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել. աշխարհը պետք է պատրաստ լինի. Զելենսկի

Մանրամասներ
ա

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք իրեն մտահոգում են ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանը կարող է մարտավարական միջուկային զենք կիրառել Ուկրաինայում։

«Ոչ միայն ես, ամբողջ աշխարհը, բոլոր երկրները պետք է անհանգստանան, քանի որ դա կարող է իրական տեղեկություն չէ, բայց կարող է պարզվել, որ դա ճիշտ է։ Մենք պետք է մտածենք, չվախենանք, բայց պատրաստ լինենք», ասել է Զելենսկին։

Ավելի վաղ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է մարտավարական միջուկային զենք կիրառել Ուկրաինայում։ Նրա կարծիքով, դա կարող է տեղի ունենալ, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսնի, որ Ուկրաինայի դեմ պատերազմում հաղթանակի չի հասնի։