Մեկ տարի է անցել Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումից, որը հնարավոր դարձավ մեր ամոթալի լռության պատճառով։ Այդ մասին գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանին։
«Մենք չենք կարող մոռանալ այդ ողբերգությունը և պետք է շարունակենք ճնշում գործադրել՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, զոհերին աջակցութուն ցուցաբերելու և Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության համար», - գրել է նա։
0Comments