«Գաղտնիք չէ, որ Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը բազմիցս ադրբեջանական նարատիվներ են ներդրել հայ հասարակության մեջ, նույնիսկ կարելի է ասել, որ փորձել են լեգիտիմացնել Ադրբեջանի հնարավոր գործողությունները Հայաստանի դեմ»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը՝ խոսելով այն մասին, որ երեկ հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը զուգահեռներ էր տարել Արևմտյան Հայաստանի և «Արևմտյան Ադրբեջան» տերմինի միջև։
Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել էր. «Մենք որ ասում ենք Արեւմտյան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ-որ մարդկանց գրգռում է, ոնց որ մեզ է գրգռում Արեւմտյան Ադրբեջան տերմինը»։
«Հաշվի առնենք, որ Հայաստանի իշխանություններն այս պահին որդեգրել են խաղաղություն ցանկացած գնով քաղաքականությունը և այդ քաղաքականությունն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար փորձում են հայ հասարակությանն ամեն կերպ համոզել, որ պետք է գնալ զիջումների։ Այդ պատճառով էլ ինձ համար այդ հայտարարությունը սպասելի էր, արդեն բազմիցս նման դեպքեր եղել են»,–հավելեց Հայկ Խալաթյանը։
0Comments