Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ

Մանրամասներ
քկ

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումով Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։

Վազգեն Գեղամի Ավետիսյանի կենսագրությունը

Ծնվել է 1980թ. մարտի 22-ին, Արարատի մարզի Բերքանուշ գյուղում:

Աշխատանքային գործունեություն

2022-2025թթ.` ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ,

2020-2022թթ.` ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի բաժնի պետ, ապա՝ քննչական դեպարտամենտի պետի տեղակալ,

2015-2020թթ.` ՀՀ հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ,

2013-2015թթ.` ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ, ՀԿԳ ավագ քննիչ, ապա՝ պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ,

2011-2013թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի պետի տեղակալ, 1-ին բաժանմունքի պետ,

2005-2011թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ,

2003-2005թթ.` ՀՀ ոստիկանության ակադեմիայի գիտաշխատող, դասավանդել է «քրեական իրավունք» և «քրեակատարողական իրավունք» առարկաները,

2001-2003թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչ:

Կրթություն

2001թ. գերազանցությամբ ավարտել է ՀՀ ՆԳՆ ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը:

Պարգևներ

Պարգևատրվել է ՀՀ պետական պարգևով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, գերատեսչական տարբեր մեդալներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա: