ԱՄՆ սենատորներն ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել են Կանադան Միացյալ Նահանգների կազմի մեջ որպես 51-րդ նահանգ ընդգրկելու հնարավորությունը:
Այդ մասին հայտարարել է CNN-ի լրագրող Հեյլի Թալբոթը` վկայակոչելով Օկլահոմա նահանգից սենատոր Մարքուեյն Մալինին։Հունվարի 8-ին Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է ԱՄՆ-ի քարտեզը, որին միացվել էր Կանադան։
Ավելի վաղ նա նկարագրել էր Կանադայի՝ ԱՄՆ-ին որպես նոր նահանգ միանալու առավելությունները՝ այդպիսով կասկածի տակ դնելով հյուսիսային հարեւանին ֆինանսական օգնություն տրամադրելու նպատակահարմարությունը:
0Comments