Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ որ չունենալով որևէ լիարժեք անվտանգային համակարգ, որը անհրաժեշտության դեպքում կարողանա, օգնության շտապել, միտումնավոր կերպով, կտրում է իր բոլոր կապերը այլ կառույցների հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախկին ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը:
«Իրոք շատ հետաքրքիր հայտարարություն հնչեց նախագահ Պուտինի շուրթերից ու որը կարծես թե այս անցած ժամերի ընթացքում համարյա թե բոլորը անդրադարձել են տարաբնույթ մեկնաբանություններով, կան մարդիկ, որոնք ուղղակի դժգոհություն, զայրույթ են արտահայտում, կան մարդիկ, որոնք այդ հայտարարության մեջ որոշ ճշմարտության նշույլներ են գտնում։ Ինձ համար կարևորը այստեղ ոչ թե հնչած հայտարարությունն է, այլ այն, որ մենք հասել ենք այնպիսի մի իրավիճակի, որ Հայաստանի համար ամենակարևոր խնդիրներից մեկում, դա անվտանգության խնդիրն է, մեր առայժմ թղթի վրա դաշնակիցը հանդես է գալիս հայտարարություններով, որոնցում, որոշ մանիպուլատիվ տարրեր, իհարկե, կարող են գտնել։ Խնդիրը այստեղ ոչ թե իրոք Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, չի դիմել ՀԱՊԿ-ին, ՀԱՊԿ-ը իրեն ինչպես է պահել։ Խնդիրը նրա մասին է, որ այսօր Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ որ չունենալով որևէ լիարժեք անվտանգային համակարգ, որը անհրաժեշտության դեպքում կարողանա, օգնության շտապել, եթե երկրի նկատմամբ ագրեսիա դրսևորվի, Հայաստանը միտումնավոր կերպով, իսկ դա արդեն ակնհայտ է, կտրում է իր բոլոր կապերը այլ կառույցների հետ։ Այս իրավիճակը, որը մենք ունենք, մենք չենք մասնակցում, բայց համաձայնություն ենք տալիս ձեր բոլոր փաստաթղթերը, մի փոքր զավեշտալի է։ Խնդիրը ոչ թե փաստաթուղթ ընդունել կամ չընդունելն է, խնդիրը այդ փաստաթղթի մշակմանը մասնակցելն է, եւ հնարավորության դեպքում նման փաստաթղթերում քեզ համար անհրաժեշտ ինչ-որ էլեմենտներ, ինչ-որ խնդիրներ մտցնելն է։ Ցավոք սրտի այդ իրավիճակը մենք չունենք, և սա իմ կարծիքով ամենալավ ամենալավն է, որ բնութագրում է Հայաստանի ներկայիս անվտանգային իրավիճակը»,-ասաց նա։
Միրզոյանը նշում է, որ դժվար թե գտնեք մեկ ուղղություն, որտեղ ակնհայտ պարզ լինի Հայաստանի իշխանությունների ներկայիս դիրքորոշումը։
«Լինի դա այսպես կոչված արևմտամետ ուղղությունները, որովհետև այդ ուղղությամբ էլ հնչում են տարաբնույթ մեկնաբանություններ, որոնք, երբեմն, զարմանքի տեղիք են տալիս։ Լինի դա, ասենք թե Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերություններում առկա իրավիճակը, մեր անմիջական հարևանների հետ տեղի ունեցող զարգացումները, այսինքն խնդիրը գնում է նրա մասին, որ այսօր Հայաստանը չունի հստակ արտաքին քաղաքականություն։ Իսկ այն երկիրը, որը չի կարողանում իրեն դրսևորել միջազգային ասպարեզում որպես հստակ քաղաքականություն ունեցող մի երկիր, որպես մի երկիր, որը ունի որոշակի ուղենիշներ և այդ ուղենիշներից շարժվելով է, մեկնելով է իր քաղաքականությունը վարում, կներեք, դա ուղղակի լուրջ չի ընդունվում»,-ասաց նա՝ նշելով, որ Հայաստանը իրավիճակային քաղաքականություն է վարում։
0Comments