Կայացել է կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի ընդլայնված նիստ. Հովիկ Աղազարյան

Մանրամասներ
հովիկ աղազարյան

Դեկտեմբերի 30-ին կայացել է ՔՊ-ական նախկին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնած կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի ընդլայնված նիստ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հովիկ Աղազարյանը։

«30.12.2024թ. կայացել է Կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի ընդլայնված նիստ` հետևյալ օրակարգով.

1. Կուսակցության անվանման հարցը,

2. Կուսակցության Կանոնադրության և Ծրագրի նախագծերի պատրաստման հարցը,

3. Հիմնադիր Համագումարի անցկացման հարցը։

Որոշվեց

  1. Կուսակցությունը անվանել <<Միասնական ազգային սահմանադրական կուսակցություն>> (ՄԱՍԿ),
  2. Մինչև 16.01.2025թ. ավարտին հասցնել Կուսակցության Կանոնադրության և Ծրագրի նախագծերի պատրաստման աշխատանքները,
  3. Կուսակցության հիմնադիր Համագումարը հրավիրել 2025 թվականի փետրվարի 8ին, առավոտյան ժամը 10ին, ք. Երևան, Ամիրյան փողոցի 1 շենքում` <<ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՕԹ>> հյուրանոցի <<Տիգրան Մեծ>> սրահում»,–գրել է նա։