«Տիրան Խաչատրյանի կողմից ազնիվ կլիներ՝ կամովին հրաժարվեր դավաճանի տված ազգային հերոսի կոչումից»․ Նաիրի Հոխիկյան

Մանրամասներ
հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը․ «Եթե դեմ եք Նիկոլին և չեք ընդունում նրա որևէ որոշում, ապա մի ընդունեք նաև նրա տված պարգևները և կոչումները։

Գեներալ - լեյտենանտ Տիրան Խաչատրյանին կալանավորելը քաղաքական պատվեր է' իջեցված կոնկրետ Նիկոլի կողմից։ Սա, կարծում եմ, անհերքելի է։ Բայց ինձ համար անհասկանալի է, որ Նիկոլին դեմ մարդիկ "ազգային հերոս" են անվանում Տիրան Խաչատրյանին, երբ այդ կոչումը նրան տվել է հենց Նիկոլ Փաշինյանը։

Նույն մարդու' Նիկոլի կողմից թշնամուն հող տալը անօրինական է, հերոսի կոչում տալը' օրինակա՞ն։ Այդպես չի լինում։

Տիրան Խաչատրյանի կողմից ազնիվ կլիներ, եթե կամովին հրաժարվեր դավաճանի տված ազգային հերոսի կոչումից։

Ես ինքս էլ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանավորումը համարում եմ քաղաքական պատվեր, բայց նրան ազգային հերոս չեմ համարում»։ 

Նաիրի Հոխիկյան