Հեծանվավազքերի, ճաշ եփելու, հաղորդումներ վարելու զուռնի ձենը հետո է գալու. Ոսկան Սարգսյան

Մանրամասներ
քպ

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Կառավարական ամառանոցները սպասարկելու համար պետական բյուջեից ինչո՞ւ են հսկայական փողեր ծախսում, խոհարար, մատուցող և այլ աշխատողներ պահում, եթեՆիկոլՓաշինյաննէճաշեփում։

Հայաստանի Հանրապետությունն անվտանգության առումով անտեր, բրախած է, տնտեսությունը՝ վատ վիճակում, դիվանագիտությունը՝ ապիկար, իսկ թագավորի չափ լիազորություններ ունեցող վարչապետը բանուգործ չունի, ճաշ է եփում։

Երանի գժերին, որ էլ չեն գժվելու։ Նրա հեծանվավազքերի, ճաշ եփելու, կնոջ հետ հաղորդումներ վարելու զուռնի ձենը հետո է գալու։ Դե դում-բումբ-հու արեք, ծափ տվեք, Հայաստանի հպարտ քաղաքացիներ՝ 3 միլիոն վարչապետեր»: