Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհը մարվել է ժամը 16։18-ին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 14։24-ին։ Հրդեհի հետևանքով տուժել է 3 անձ, որոնց տեղում փրկարարներն ու ոստիկանները ցույց են տվել առաջին օգնություն։ Նրանք տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Պարեկային ծառայության կարգախմբեր։
Ըստ նախնական տվյալների՝ պահեստում այրվում է պիրոտեխնիկա։
0Comments