Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Բագրատաշենի սահմանային անցման կետի խորը զննման անգարում տեղի ունեցած խոշոր հրդեհի առաջացման փաստով։
Shamshyan.com –ի փոխանցմամբ, պարզվել է, որ ՀՀ ՊԵԿ Բագրատաշենի սահմանային անցման կետի խորը զննման անգարում ազգությամբ պարսիկներ՝ Երևանի բնակիչ 40-ամյա Կորյուն Օ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Արմոնդ Ա․-ն և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 26-ամյա Ղասեմ Հ․-ն մասնավոր շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում, խախտելով հրդեհային անվտանգության կանոններն ու պահանջները, իրականացրել են զոդման աշխատանքներ։ Զոդումից առաջացած կայծերից անգարում գտնվող պայթուցիկ հրագործական միջոցները պայթել են, ինչից էլ հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով վերջինները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 14։24-ին, մարվել՝ 16։18–ին։ Հրդեհի հետևանքով տուժել է 3 անձ, որոնց տեղում փրկարարներն ու ոստիկանները ցույց են տվել առաջին օգնություն։ Նրանք տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Պարեկային ծառայության կարգախմբեր։
Ըստ նախնական տվյալների՝ պահեստում այրվում է պիրոտեխնիկա։
Նոր մանրամասներ՝ Բագրատաշենի անցակետի պահեստում տեղի ունեցած խոշոր հրդեհից. Shamshyan.com
Մանրամասներ
0Comments