Ինչու Ասադը թույլ տվեց Սիրիայում իշխանափոխություն. Լավրովի պարզաբանումը

Մանրամասներ
լավրով

Իրավիճակը Սիրիայում արագորեն զարգացել է նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի՝ հանրապետությունում առկա սոցիալական խնդիրները հաղթահարելու անկարողության պատճառով։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է Gazeta-ru-ն։

«Արդեն կարող ենք ասել, որ իրավիճակի դեգրադացիայի պատճառներից մեկը տեւական քաղաքացիական հակամարտության պայմաններում նախկին ղեկավարության չկարողանալն էր բավարարել բնակչության հիմնական կարիքները»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Լավրովը հավելել է, որ իրավիճակի վրա ազդել են նաև Միացյալ Նահանգների գործողությունները։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը «վիրտուալ օկուպացրել է» Սիրիայի հյուսիսարևելյան շրջանը, որը հարուստ է բնական պաշարներով։ Նախարարը նշել է, որ ԱՄՆ կառավարությունը նույնպես պատժամիջոցների ճնշում է գործադրել Դամասկոսի վրա։