Բելառուսում որոշում է կայացվել սահմանափակել հասանելիությունն ուկրաինական մի շարք տեղեկատվական կայքեր՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հետ կապված իրավիճակի մասին տեղեկատվություն հրապարակելու համար, որոնք կոչ են անում ընդդիմանալ պետական իշխանությանը, ինչպես նաև Բելառուսի նախագահին վարկաբեկելու համար: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Բելառուսի գլխավոր դատախազությունը։
«Վիտեբսկի մարզի դատախազի հրամանագրերի համաձայն՝ սահմանափակված է մուտքը glavred.info, hromadske.ua, news.online.ua, tribun.com.ua, spektr.press ինտերնետային ռեսուրսներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ «այդ պորտալներում զետեղվել է ծայրահեղական բնույթի տեղեկատվություն՝ քաղաքացիներին դրդելով հակադրվել Բելառուսի Հանրապետության պետական իշխանություններին՝ կապված «Վագներ» ՄՌԸ-ի հետ կապված իրավիճակի հետ»:
0Comments