Պուտինը հանձնարարել է շփման գծի ողջ երկայնքով հրադադար հաստատել հունվարի 6-7-ը

Մանրամասներ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուին հանձնարարել է Ուկրաինայում հունվարի 6-ի ժամը 12:00-ից մինչև հունվարի 7-ը 24:00-ն սահմանել հրադադար Ուկրաինայում կողմերի միջև շփման գծի ողջ երկայնքով, հայտնում է Կրեմլը:
Ռուսաստանը փետրվարի 24-ից ռազմական հատուկ գործողություն է իրականացնում Ուկրաինայում։

Վլադիմիր Պուտինը դրա խնդիրն անվանել է «մարդկանց պաշտպանություն, ովքեր ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնության և ցեղասպանության»:

ՌԴ ղեկավարի խոսքով՝ «գործողության վերջնական նպատակը Դոնբասի ազատագրումն է և պայմանների ստեղծումը, որոնք երաշխավորում են հենց Ռուսաստանի անվտանգությունը»։