Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) մտադիր է ամրապնդել իր դիրքերը նավթի և գազի միջազգային առեւտրում. ասել է SOCAR- ի հասարակայնության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնի ղեկավարի տեղակալ Իբրահիմ Ահմեդովը:
Նրա խոսքով` ռուսական «Ռոսնեֆտ» նավթային ընկերության հետ ստորագրվել է պայմանագիր, որը նախատեսում է «Ռոսնեֆտի» կողմից արտադրված նավթամթերքի՝ Ուկրաինային, Լեհաստանին, Բալթյան երկրներին և Արևելյան Եվրոպայի այլ երկրներին մատակարարելու իրավունք:
0Comments